Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական C-400-ների 2-րդ խմբաքանակը
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին:
Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։
«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ պատժամիջոցներ, մենք այստեղ վտանգներ չենք տեսնում: Եթե մենք ցանկանայինք, ապա S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր էլ Թուրքիա կգար, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,- ermenihaber-ի փոխնացմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ ռուսական համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախ դարձան Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...