Ստեփանակերտում կրակոցներ արձակողները ադրբեջանցիներ չեն եղել, ալկոհոլի ազդեցության տակ երկու ստեփանակերտցի ավտոմատից օդ են կրակել. Պողոսյան
Ալկոհոլի ազդեցության տակ երկու ստեփանակերտցի գիշերը՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ, Ստեփանակերտի մի քանի թաղամասերում ավտոմատից օդ են կրակել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հերքելով մամուլում տարածված լուրերը, թե գիշերը ադրբեջանցիները Ստեփանակերտ են մտել և կրակոցներ արձակել մի քանի ուղղությամբ։
«Այս պահին նրանք ձերբակալված են, և ոստիկանությունը համապատասխան քնություն է իրականացնում»,- հայտնեց Վահրամ Պողոսյանը։
Նա ընդգծեց՝ չպետք է խուճապի մատնվել, քանի որ Ստեփանակերտը և, ընդհանուր առմամբ, Արցախը շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի և Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմի կողմից շուրջօրյա վերահսկողության ներքո՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...