Պուտինի, Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը Ղարաբաղում. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան վերականգնել Լեռնային Ղարաբաղի բոլոր ենթակառուցվածքները և հունի մեջ գցել խաղաղ բնակիչների կյանքը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներն ամրապնդում են անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ձեռք բերված արդյունքները տարածաշրջանում հրադադարի հաստատման վերաբերյալ: Նոր պայմանավորվածությունները թույլ կտան քայլ առ քայլ վերականգնել ողջ ենթակառուցվածքը և կարգավորել խաղաղ բնակիչների կյանքը»,- ասել է Սլուցկին:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որն արդեն 30 տարի է, ինչ շարունակվում է, պատմություն է դառնում, իսկ նրա հողում կայուն խաղաղություն է հաստատվում: «Եվ դրանում մեծ է Ռուսաստանի դերը՝ որպես արդյունավետ միջնորդի: Այդ փաստն ընդունում է ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը»,- ընդգծել է Սլուցկին:
Պատգամավորը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը, իսկ ռուս խաղաղապահները այսուհետ ևս կպաշտպանեն խաղաղությունը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ հանդիպումը կայացել է այսօր, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերել տնտեսական ուղիների բացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ, որը մարտի մեկին երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...