Արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ. Փաշինյանը, Պուտինը և Ալիևը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել
Այսօր Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Պուտինը հայտնեց, որ քննարկման արդյունքներում ստորագրվել է Ղարաբաղի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Այս մասին հայտնում է Ria Novosti թելեգրամ ալիքը:
Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հայտնել է, որ Արցախյան հակամարտությունը դեռևս լուծված չէ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է որոշվի և Երևանը պատրաստ է բանակցությունների:
«Իհարկե, մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել հրադադարի ռեժիմը, բայց դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն: Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, մասնավորապես, այս հարցի շուրջ»,-հայտարարեց Փաշինյանը:
«Մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...