Արցախում մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել. ԱՀ ԱԻՊԾ
Հունվարի 10-ին, Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել:
Հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան:
Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական դեպքը, որը բռնկվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամը 17:50-ին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին.
անկախ եղանակային պայմաններից զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այն կարող է էկոլոգիական լուրջ աղետի պատճառ դառնալ:
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա
Երեկ ժամը 20.00-ի շրջանակներում Մառնեուլիում կրակ են արձակել բեռներ տեղափոխող հայկական բեռնատարների վրա, հաղորդում է Med...
Հայկ Սարգսյանն ընկերոջ ծննդյան օրը ծեծկռտուք է սարքել
Հունվարի 2-ին ժամը 15:30 ի սահմաններում Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հանրությանը հայտնի՝ «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հ...
Խոշոր վթար է տեղի ունեցել Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին․ վարորդները տեղում մահացել են, կան տուժածներ
Հունվարի 10-ին, ժամը 03։43-ին Արարատի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղում տեղի է...