Արցախի Բերդաշեն գյուղում՝ խաղաղապահների համար, կառուցվել է ևս մեկ մոդուլային ավան
Ռուսաստանի ԶՈւ Նյութատեխնիկական ապահովման մասնագետները ռուս խաղաղապահներին համար հերթական մոդուլային ավանն են կառուցել Ղարաբաղի Քարաքենդ (Բերդաշեն) գյուղում։
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կենցաղային հարմարավետ պայմաններ ապահովելու համար ստեղծված ավանն արդեն ընդունել է 60 բնակչի։ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովին զեկուցել են այդ մասին։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետները սեղմ ժամկետում Ստեփանակերտում և Գետավանում երկու բլոկամոդուլային ավան էին կառուցել՝ խաղաղապահ զորակազմի զինծառայողներին կեցության հարմարավետ պայմաններով ապահովելու համար:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք համալրված են կենսաապահովման բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում): Բնակավայրը կահավորված է (մահճակալ, զգեստապահարան, խոհանոցային իրեր, սեղաններ, աթոռներ, լոգախցիկ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (Էլեկտրական վառարան, սառնարան, լվացքի մեքենա, միկրոալիքային վառարան, հեռուստացույց, օդորակիչ, ջրատաքացուցիչ)։
Նշվում է, որ յուրաքանչյուր ավանի տարածքում առկա է մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, գույքի պահեստ, ճաշարան, ինչպես նաև մթերային պահեստ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
Ռուսաստանում թուրքերը հայի են ծեծել. Համայնքը ոտքի է կանգնել
Աստրախանում թուրքերը հայի են ծեծել, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:Analitik.am-ի տեղեկություններով...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...