Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինից բացի ինքն այլ ընկերներ չունի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է ոչ միայն իր ընկերը, այլ նաև ողջ բելառուս ժողովրդի ընկերը. միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարի խոսքերով, ինքն այլ ընկերներ չունի: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այո, ես նրան համարում եմ իմ ընկերը, և այս տարի նա հաստատել է, որ նա ոչ միայն իմ ընկերն է, այլև բելառուս ժողովրդի ընկերը»,- ասել է Լուկաշենկոն Россия-1 հեռուստաալիքի եթերում: Հարցին այն մասին, թե նա այլ ընկերներ ունի, Լուկաշենկոն բացասական պատասխան է տվել:
«Սա բարդ հարց է, ես բազմիցս մտածել եմ դրա շուրջ, և հանգում եմ այն եզրակացության, որ հավանաբար ոչ»,- պատասխանել է պետության ղեկավարը:
Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն նշել է, որ ինքը «շատ հակառակորդներ ունի», բայց թե արդյոք նրանք թշնամիներ են դարձել, ցույց կտա ժամանակը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...