Aegean Airlines-ը վերսկսում է թռիչքները դեպի Երևան
Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական զինուժի և սիրիացի վարձկանների կողմից Արցախ ներխուժման պատճառով դադարեցվել էին ուղիղ չվերթերը Հունաստանի և Հայաստանի միջև, որոնք իրականացնում էին Aegean Airlines-ն ու Wizz Air-ը:
Սակայն նոյեմբերի 9-ին հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո Հայաստանը դանդաղ վերադառնում է նորմալ կյանքի՝ գրում է greekcitytimes-ը:
Aegean ավիաընկերությունը զեղչված ավիատոմսերով Աթենքից Երևան թռիչքները վերսկսելու է մարտի 31-ից: Զեղչով տոմս գնել հնարավոր կլինի մինչ հունվարի 11-ը:
Լրատվական գործակալությունը խորհուրդ է տվել Հունաստանի սահմաններից դուրս արձակուրդ փնտրողներին քննարկել Հայաստան մեկնելու հարցը: Այդպես նրանք նաև կաջակցեն այդ երկրի տնտեսությանն ու ժողովրդին, որոնք տուժեցին Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...