Քննարկվում է Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը. Պապիկյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ կապ ունենալու փաստին։
Անդրադառնալով պատերազմի դադարեցման նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ճանապարհների ապաշրջափակման կետին, արդյոք սահմանվա՞ծ են ժամկետներ՝ գործարկելու այն ճանապարհը, որը պետք է հնարավորություն տա Ադրբեջանին Հայաստանի տարածքով կապ ունենալ Նախիջևանի հետ:
-Որևէ ժամկետ չկա: Այդ փաստաթղթում կա կետ ընդհանուր ճանապարհների ապաշրջափակման մասին: Հարցին ուղղակի կիսատ ենք նայում: Կա այդ կետը, որ թույլ է տրվելու Նախիջևանից Ադրբեջան անցումը, որևէ հատված նշված չէ, որևէ պայմանավորվածություն չկա, այդ թվում ժամկետների մասով: Դա ընթացքում պետք է քննարկվի և հասկանանք: Որևէ կետ առաջնային չէ, որևէ կետ երկրորդական չէ, մեկը մյուսից բխող բաներ են: Քննարկում է նաև երկաթգծերի ապաշրջափակման հարցը, մասնավորապես Նախիջևանով դեպի Իրան երկաթգիծ ունենալու հարցը:
-Եթե խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ըստ ձեզ, տրամաբանակա՞ն է արդյոք՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհի փակումը. հնարավո՞ր է քաղաքական գործընթացների կարգավորումից հետո նաև այս ճանապարհի գործարկման հարց առաջանա:
-Ես չեմ կարող մոտավոր հայտարարություն անել, ամեն ինչ հնարավոր է, որովհետև եթե մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ապա դա ենթադրում է, որ կաշխատեն Ադրբեջանի հետ կապող ճանապարհները: Հիմա, թե որ փուլում, հանրային ընկալումների ինչ մթնոլորտում… ու նաև հետագա զարգացումներն են ամեն ինչ ցույց տալու: Փաստ է, որ այդ հայտարարությունը կա, և դրանից պետք է բխեն գործողություններ: Ու նաև կա երրորդ կողմ, որն այդ հայտարարությունների իրականացման երաշխավորն է: Մեր ռուս գործընկերները շահագրիռ և գործուն աջակցում են, որ կարողանանք այդ հայտարարությունը բոլոր ասպեկտներով կյանքի կոչել:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...