Միխայիլ Միշուստինն ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«2020 թվականին ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետևողականորեն զարգացել են: Ակտիվ աշխատանքներ են կատարվել՝ մեծացնելու փոխգործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում:
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը 2021 թվականին կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խոշոր նախագծերի մեկնարկին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը:
Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում»,- մասնավորապես ասվում է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today
Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադր...