«Իմ քայլը» հիմնադրամը 2021-2022 ուս. տարվա համար կրթաթոշակային ծրագիրը չի իրագործի
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 2021-2022 ուսումնական տարվա համար կրթաթոշակային ծրագիրը չի իրագործի: Այս մասին ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:
«Ինչպես արդեն նշվել է, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման:
Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվա համար չի իրագործի: Հետևաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու:
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը, մինչև ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի Հիմնադրամից:
Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...