ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի նախագահությամբ նիստ է արել
Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին եւ Արցախին սպառնացող նոր մարտահրավերների եւ շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։
Ընգծվեց, որ գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։ Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։
Մտքերի փոխանակման արդյունքում կուսակցության հետագա անելիքների մասին որոշումները ինչպես առանձին, այնպես էլ «Հայրենիքի փրկության շարժման» շրջանակներում կկայացվեն հաջորդ տարվա սկզբին։
Ընդգծվեց կուսակցության միջազգային գործընկերներին ռազմագերիների, պատանդների եւ զոհվածների աճյունների փոխանակման հարցերով բոլոր հնարավոր միջոցներով մշտական ներգրավման անհրաժեշտությունը։
ՀՀԿ Գործադիր մարմին
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
5 հազար զոհի, գերիների ու բողոքի ցույցերի ֆոնին, ՊՆ-ն մարտի 8-ի քեֆի համար արդեն 7-8 մլն է հատկացրել. Yerevan Today
Այս օրերին, երբ թշնամին Նիկոլ Փաշինյանի հետ բանավոր փոխըմբռնմամբ գյուղ առ գյուղ զավթելով հասնում է Գորիս, ճանապարհին Ադր...