Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հուսով եմ, որ այն դժվարությունները և անհանգստությունները, որոնք բերեց ավարտվող տարին, կմնան անցյալում: Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»,- մասնավորապես ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...