2020թ. Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված
2020 թվականին Կոտայքի մարզում հիմնանորոգվել է 56,34 կմ ճանապարհահատված, որից պետական բյուջեով՝ 30,1 կմ ճանապարհ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի՝ Հրազդան-Վերին Աղբյուրակ հատվածի հիմնանորոգում,
Եղվարդի տրանսպորտային հանգույց հանրապետական նշանակության ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ մայրուղու հիմնանորոգում,
Երևան-Սևան մայրուղու՝ Կոտայքի մարզով անցնող տարածքի հիմնանորոգում,
Եղվարդի քառաթև կամրջի նորոգում,
Մասիսի տրանսպորտային հանգույց – Վերին Պտղնիից Մասիս տանող (Երևանը շրջանցող), Ձորաղբյուրի մոտ գտնվող կամրջի հիմնանորոգում:
ՏԿԵՆ տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով՝ 1,6 կմ. Հրազդանի Շահումյան փողոցի ճանապարհահատվածի հիմնանորոգում: Կառավարության սուբվենցիոն ծրագրով՝ 24,64 կմ:
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Կոտայքի մարզում հիմնանորոգման, նորոգման, վերանորոգման 26 ծրագրեր են ավարտվել 21 համայնքներում՝ Աբովյան, Գողթ, Բալահովիտ, Առինջ, Նոր Երզնկա, Բյուրեղավան, Քարաշամբ, Հրազդան, Թեղենիք, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ՝ Մեղրաձոր, Կամարիս, Գեղարդ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Եղվարդ, Արզնի:
Ծրագրերից միայն երկուսի՝ Առինջի և Կամարիսի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կեսը տեղափոխվել է հաջորդ տարի: Ավարտված ծրագրերի արդյունքում ասֆալտապատվել կամ բարեկարգվել է շուրջ 21,39 կմ ճանապարհատաված:
2019-ին հաստատված երկու ճանապարհաշինական ծրագրեր՝ Ծաղկաձոր (0.85 կմ) և Չարենցավան (2,4 կմ), իրականացվել են 2020 թվականին: Ասֆալտապատվել է 3,25 կմ ճանապարհահատված: Մարզում ճանապարհաշինության ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4 միլիարդ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...