Տղերք, աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք, Հայրենիք ենք կորցնում. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախում 1.5 ամիս է քաղաքական ուժերը ազգային միասնության կառավարության ձևավորման շուրջ բանակցություններ են տանում, սակայն այսօր ԱԺ ՀՅԴ և Արդարություն կուսակցությունները հայտարարել են այդ գործընթացի տապալման մասին՝ որպես պատճառ մատնանշելով Արցախի նախագահի քաղաքական քայլերը։
Բնականաբար լավ ճանաչում եմ բանակցությունների կողմերին՝ քաղաքական ուժերին և նրանց ղեկավարներին, լավ գիտեմ և հիշում եմ նրանցից յուրաքանչյուրի պահվածքն ու վարքագիծը Արցախի համար հանգրվանային բոլոր իրադարձությունների օրերին, ավելին՝ վստահ գիտեմ, թե ով է այս պրոցեսը ձախողել, սակայն այս պահին այլ հարցադրում ունեմ։
Արցախի տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտվել է, մեր հայրենիքի մի ահռելի մաս թշնամու վերահսկողության տակ է, պատերազմը չի ավարտվել, ավելին՝ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, անվտանգային սպառնալիքներն աճել են, տարածաշրջանային կայունությունը խաթարվել է... իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։
Դուք հասկանում ե՞ք այս ամենի հետևանքները, դուք հասկանում ե՞ք, որ համախմբվածության, միասնականության ճգնաժամը հատկապես այս փուլում ինչ հետևանքների է հանգեցնելու։
Տղերք, ինչպես ուզում եք ընդունեք, բայց խնդրում եմ՝ ուշքի եկեք, լավ մտածեք ձեր արածի ու չարածի հետևանքների մասին, աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք՝ Հայրենիք ենք կորցնում։
Արցախի ու Հայաստանի այս ծանր փուլում պատասխանատվություն ստանձնեք՝ համախմբեք Արցախի բոլոր ունակ ուժերին՝ քաղաքական, հասարակական խմբերին, ուղղակի կարող մարդկանց, որպեսզի դիմագրավենք առկա բարդագույն մարտահրավերները»։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...