Տեղեկատվություն անհետ կորած անձանց ընտանիքների համար. ԿԽՄԿ
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը, հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։ Այս մասին տեղեկացնում են ԿԽՄԿ-ից։
«Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։ Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն ստանալուն պես մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Հեռախոսազանգի բացակայությունը ենթադրում է, որ չի հաջողվել նոր տեղեկություններ ստանալ։
Մենք պատրաստակամ ենք ընդունել բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ անհետ կորածների կամ զոհված զինծառայողների հարազատներին։
Միևնույն ժամանակ, այս դեպքերի գրանցումը կատարվում է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովի կողմից, որը գտնվում է Ուլնեցի 56/6 հասցեում։
Մենք չենք տրամադրում տեղեկությունների թարմացումներ որոնման և դուրսբերման կոնկրետ գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ժամանակացույց և ուղղություններ։ Նման հարցերով խնդրում ենք դիմել Հատուկ հանձնաժողովին, որն իրավասու է ընտանիքներին տրամադրելու թարմացված տեղեկատվություն այս գործողությունների ընթացքի վերաբերյալ»,- հայտնում են ԿԽՄԿ-ից։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՀՀ Սյունիքի մարզի Որոտան բնակավայրին հակառակորդի զինտեխնիկա չի մոտեցել. ԱԱԾ
Երեկ համացանցում տեսանյութ տարածվեց, որի կադրերում երևում էր, թե ինչպես է ադրբեջանական զինտեխնիկան զգետում Սյունքի մարզի...