Սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլև Կապանի ԲԿ-ում. Արսեն Թորոսյան
Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում, գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։
Առաջին հետազոտություններն արդեն իրականացվել են։ Շուտով Կապանում ևս հնարավոր կլինի անցնել համակարգչային տոմոգրաֆիա նաև պետական պատվերի շրջանակներում՝ կառավարության կողմից սահմանված կարգով։
Շնորհակալություն եմ հայտնում սփյուռքի մեր գործընկերներին նման կարևոր նվիրատվության համար»,- գրել է Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...