Որոնողափրկարարական ջոկատին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի. Արցախի ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Որոնողափրկրարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել։ Հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում Հադրութում, Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մերձակայքում»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերի թույլ չէին տվել մտնել Հադրութ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...