ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին չի հանդիպի. Գևորգ Գորգիսյան
Ես չգիտեմ, թե մամուլը որտեղից է նման անհեթեթությունները վերցնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով տեղեկությունների մասին, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ԼՀԿ-ի հետ:
Գորգիսյանը հայտնեց, որ իրենց օրակարգում հիմա արտահերթ ընտրությունների հարցը չկա, Նիկոլ Փաշինյանի հրաժարական են պահանջում, ինչից հետո կձևավորվի նոր կառավարություն, երկիրը կկայունացվի, որից հետո կլինեն ընտրություններ:
ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերով, այն քաոտիկ վիճակում, որը հիմա կա, արտահերթ ընտրությունները վտանգավոր են երկրի, պետականության համար. «Այն, ինչ մենք տեսանք ԱԺ-ի մոտ, կարող ենք տեսնել ամեն գյուղում, համայնքում: Դա անվերահսկելի կլինի»:
Գորգիսյանը նշեց, եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի ու իշխանության անցնցում փոխանցելու հարցը, կքննարկեն, սակայն նման առաջարկ չի եղել, իսկ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցը քննարկելու առաջարկը մերժվել է:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքական թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դեռևս 2020թ. հոկտեմբերի սկզբին
Էրդողանական վարչախմբի տեսակետներն արտահայտող թուրքական «Ենի Շաֆաք» թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դ...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...