Գորիս-Կապան ավտոճանապարհին մեքենայի ձորն ընկնելու հետևանքով 3 մարդ է մահացել
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 28-ին՝ ժամը 20։44-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ահարոն Խ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ ընկել ձորը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարները հայտնաբերել են վարորդի և երկու ուղևորների դիերը։
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացնում են դիերի կիրճից դուրս բերման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:&...