Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 253 կմ հատվածում, Գորիս-Կապան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտ 400 մետր խորությամբ անդունդը, հայտնվելով Վարարկն գետի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղանքի դժվարանցանելիության պատճառով, փրկարարներին, բժիշկներին, ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներին հնարավոր չի եղել մոտենալ ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կան դիեր, որոնց տվյալները Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։ Դեպքի վայր է ժամանել նաև ՈՃ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնելու Զինվորական ոստիկանությունը, որովհետև տվյալներ են ստացվել նաև, որ մահացածների մեջ ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Գորիսի ռազմական ոստիկանության ծառայողները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ բացի 2 մահացածներից, այլ անձ կամ անձինք էլ եղած լինեն։ Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Այսօր, վաղ առավոտվանից որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:&...