Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր տարածքները ազատելու համար: Auroranews- ը տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով զրուցեց Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի հետ:
«Ազերիներն եկել են տեղում գործող Այգերգործական ընկությանը պատկանող տարածք և մեկ ժամ ժամանակ են տվել այդտեղից դուրս գալու համար: Այս պահին այդ հատվածում են: Տարածքում հիմնականում մշակելի հողատարածքներ են, կա 15 շինություն», - նշեց Օհանջանյանը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են Որոտանում, մարդիկ վախեցած են, պատասխանեց. «Մարտական ենք տրամադրված: Որոտանի բնակիչներից որևէ մեկն այստեղից դուրս չի եկել»:
Հետաքրքրվեցին՝ տարածքն անվտանգ է բնակիչների համար, նշեց, որ չի կարող ասել. «Որևէ մեկը չի կարող ասել, որ անվտանգ է, բայց խաղաղապահները կանգնած են»:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Իրականում ադրբեջանցի զինծառայողները կրակել են միմյանց վրա. Իրանական աղբյուրները՝ Հադրութի միջադեպի մասին. Yerkir .am
Իրանական @MiranPress թելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Հադրութի շրջանում միջադեպը տեղի չի...
Ողբերգական դեպք Երևանում. 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղա երեխայի. մեկը մահացել է, մյուսը հիվանդանոցում է. Shamshyan
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյան...