Ձեզ թվում է, թե Արցախյան պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է. Բաբաջանյանը՝ ԱԺ-ում
ԱԺ-ն քննարկում է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնելու հարցը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ տպավորություն է, թե այս խորհրդարանը մինչև վերջ չի գիտակցում մեր երկրում խորացող ճգնաժամի ծավալները և իր դերակատարությունն այդ գործընթացում:
«Ո՞վ է ձեզնից այն անմեղը, որն այս օրակարգն է բերել ԱԺ, թող նետի այդ քարն առաջինը: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ ձեր աչքի միջի ճյուղը ընդունակ չեք եղել տեսնել, բայց տեսնում եք դիմացինի աչքի գերանը: Ձեզ թվում է, թե Արցախյան պատերազմից հետո սա օրակարգային ամենակարևոր հա՞րցն է, որ պետք է քննարկվի այստեղ, և դուք կարծում եք, որ հարկատուները դրա համա՞ր են մեզ փող տալիս, կարծում եք, թե տարեմուտից առաջ ամենաշատը համերաշխության մասին խոսելու փոխարեն մենք այս հա՞րցը պետք է քննեինք: Ես շատ ավելի պետք է ուզեի, որ ձեր մեծամասնությանը հանձնված հանձնաժողովների հարցերը քննարկեինք առհասարակ, ոչ թե գրառումների բովանդակությունը քննելու տեսանկյունից, այլ այդ հանձնաժողովների աշխատանքի արդյունավետության, զբաղվածության»,- ասաց Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովների մեծ մասն այս տարի մատնված է եղել պարապության: Ասաց՝ դեմ է լինելու այս նախաձեռնությանը:
«Գուցե պետք է քննարկեինք հենց այդ հանձնաժողովների ղեկավարների հարցը, իսկ Զոհրաբյանը մեկ ավել, մեկ պակաս գրառում է կատարել, դրանից ընդհանուր մթնոլորտը ավելի վատը չի դարձրել: Բանակ և արդարադատություն՝ դրանք են կարևոր երկու առաջնահերթությունները, որոնք պետությունը պետք է ապահովի քաղաքացիների համար»,- ընդգծեց Բաբաջանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքական թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դեռևս 2020թ. հոկտեմբերի սկզբին
Էրդողանական վարչախմբի տեսակետներն արտահայտող թուրքական «Ենի Շաֆաք» թերթի յութուբյան ալիքում այս «քարտեզը» ցուցադրվել է դ...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...