Արցախի շտաբը դեկտեմբերի 31-ից կընդունի գերի ընկած և անհայտ կորածների ընտանիքներին
Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։
Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։
Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն ստանալուն պես մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Հեռախոսազանգի բացակայությունը ենթադրում է, որ չի հաջողվել նոր տեղեկություններ ստանալ։
Մենք պատրաստակամ ենք ընդունել բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ անհայտ կորածների կամ զոհված զինծառայողների հարազատներին։
Միևնույն ժամանակ, այս դեպքերի գրանցումը կատարվում է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովի կողմից, որը գտնվում է Ուլնեցի 56/6 հասցեում։
Մենք չենք տրամադրում տեղեկությունների թարմացումներ որոնման և դուրսբերման կոնկրետ գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ժամանակացույց և ուղղություններ։
Նման հարցերով խնդրում ենք դիմել Հատուկ հանձնաժողովին, որն իրավասու է ընտանիքներին տրամադրելու թարմացված տեղեկատվություն այս գործողությունների ընթացքի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...