Արցախի ՊԲ նախկին խոսնակը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին
«Անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե ճկուն քաղաքականության պարագայում կարող էինք խուսափել պատերազմից,- Facebook-ի իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Այս թեզը շրջանառողները պետք է առնվազն պատասխանեն մի հարցի․ իրենց վարած «ճկուն» քաղաքականության արդյունքում ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել 2016 թվականի պատերազմից, որին նախորդել էր 2015, 2014 թվականների աննախադեպ էսկալացիան...»:
Որպես այդ թեզի կողմնակից, պատասխանում եմ. հենց «նախկիների» ճկուն քաղաքականության արդյունքում էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծված պատերազմի չորրորդ օրը, նույն ադրբեջանական կողմի խնդրանքով, դադարեցնել մարտական գործողությունները և խուսափել ոչ միայն մարդկային ու տարածքային մեծ կորուստներից, ինչպես դա եղավ սեպտեմբերյան պատերազմի արդյունքում, այլև ավելի շահեկան դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ:
Հիշեք Վիենայի, Ժնևի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների բովանդակությունը և կհամոզվեք: Ավելին ասեմ, Ապրիլյան քառօրյա պատերազմը սանձազերծելով՝ Բաքուն ուներ նույն նպատակն ու գործողությունները զարգացնելու հաջորդականությունը, ինչպիսինն ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Սակայն ի տարբերություն սեպտեմբերյան զարգացումներին, ապրիլին հայկական կողմն ունակ գտնվեց գրագետ ու ներդաշնակ կազմակերպել իր ռազմական ու դիվանագիտական կարողությունները և պատերազմից դուրս գալ պարտադրողի կարգավիճակով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում, ռուսներն էլ ձեռքները ծալած նստած չեն. wargonzo
Թուրքիան ռազմաբազա է կառուցում Գյանջայում (Գանձակ): Այս մասին հայտնում է wargonzo նախագիծը՝ հղում անելով Ստամբուլում իր...
Հայաստանի հետ նոր պատերազմն արդեն անխուսափելի է. Ահմադ Շահիդովի սկանդալային հայտարարութունը
Իրավապաշպան, մարդու իրավունքների և ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովը թվիթերյան իր միկրոբլ...