Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը կալանավորվել է՝ ընկերուհու սպանության մեղադրանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 33-ամյա կնոջ սպանության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Քննությամբ պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, 2020թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպել է ընկերուհուն: Վերջինս նշված վայր է եկել իր «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որտեղ 34-ամյա տղամարդը, սպանելու ուղղակի դիտավորությամբ, գործով չպարզված հրազենից կրակել և ապօրինաբար կյանքից զրկել է ընկերուհուն:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, որի ժամանակ հայտնաբերվել են պարկուճներ, իսկ կնոջ ավտոմեքենայում՝ 2սմ երկարությամբ մետաղյա գնդակ: Առգրավվել են դեպքի պահին տղամարդու հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...