Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար. գյուղում իրավիճակը լարված է. news.am
Ադրբեջանցիները 1 օր ժամանակ են տվել հայ բնակիչներին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսն ազատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից։
«Հակառակորդը սպառնացել է, որ եթե մինչեւ վաղն առավոտյան ազատած չլինեն տարածքները, ապա զորքով հարձակվելու են գյուղացիների վրա։ Գյուղացիներին եւ գյուղապետին ասել են, որ Հայաստանի իշխանությունը դեռեւս 10 օր առաջ տեղյակ է եղել այդ մասին»,- պատմեց Մենուա Հովսեփյանը։
Նա ասաց, որ այս պահին գյուղացիները փակել են գյուղով անցնող մայրուղին. «Այդ մայրուղին նույնպես անցնում է Ադրբեջանին։ Գյուղացիներն ուզում են հասկանալ՝ 10 օր ժամանակ տալու մասին ում են ասել, ով է տեղյակ եղել։ Ցավոտ փոխզիջումներ են»։
Նա ասաց, որ խոսքը գնում է մոտ 12 տան եւ դրանց հողամասի մասին, որը մեծ տարածք է։
«Նույն անպատասխանատու իրավիճակն է։ Այս պահին սյունեցու միակ հույսն Աստված է։ Փաստացի, անտերություն է»,- նշեց Հովսեփյանը։
Հարցին՝ 20 հողամասի մասին վարչապետ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, արդյոք այդ տարածքների մասին է խոսքը, Հովսեփյանը դժվարացավ պատասխանել. «Չգիտեմ, մինչեւ օրս այդ վարչապետից ադեկվատ ոչ մի բան չեմ լսել։ Նա իրոք իրավիճակին չի տիրապետում։ Ինքը մեզ հետ, մասնավորապես Սյունիքի հետ, ոչ մի կապ չունի։ Այս մարդկանց կարգավիճակը բավականին լուրջ է։ Մենք կորցնում ենք մեր սահմանամերձ գյուղերը։ Ո՞նց են պատկերացնում այդ գյուղը կիսված լինի, մի մասում թուրքն ապրի, մի մասում՝ շուռնուխեցին»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...