Թող բոլոր լրատվականները մոռանան իմ հեռախոսահամարը. թուրքն իր ցուցանակն է դրել Սյունիքում, ձեր նյութերն էլ օգուտ չտվեցին. Որոտանի համայնքապետ
Թող բոլոր լրատվականները մոռանան իմ հեռախոսահամարը, երևաց, որ ձեր լուրերն էլ ոչ մի օգուտ չտվեցին: Այս մասին Auroranews- ին ասաց Որոտան համայնքի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը: Պարոն Օհանջանյանից ցանկանում էինք ճշտել, թե այս պահին ինչ վիճակում են այն տարածքի բնակիչները, որոնց ազերիները 1 ժամ էին տվել հեռանալու համար:
«Թուրքն եկել, արդեն իր ցուցանակն է դրել Սյունիքում..Էլ ինձնից ի՞նչ եք ուզում լսել: Ձեր նյութերն էլ օգուտ չտվեցին՝ տեսեք, թե ինչ է կատարվում Սյունիքում»:
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր տարածքները ազատելու համար: Auroranews- ը տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով զրուցեց Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի հետ:
«Ազերիներն եկել են տեղում գործող Այգերգործական ընկությանը պատկանող տարածք և մեկ ժամ ժամանակ են տվել այդտեղից դուրս գալու համար: Այս պահին այդ հատվածում են: Տարածքում հիմնականում մշակելի հողատարածքներ են, կա 15 շինություն», - նշեց Օհանջանյանը:
Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են Որոտանում, մարդիկ վախեցած են, պատասխանեց. «Մարտական ենք տրամադրված: Որոտանի բնակիչներից որևէ մեկն այստեղից դուրս չի եկել»:
Հետաքրքրվեցին՝ տարածքն անվտանգ է բնակիչների համար, նշեց, որ չի կարող ասել. «Որևէ մեկը չի կարող ասել, որ անվտանգ է, բայց խաղաղապահները կանգնած են»:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...