ԱԺ-ի մոտ պատգամավորների ու ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպերով հարուցվել է քրեական գործ
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Ազգային ժողովի շենքի մոտ միջադեպեր են տեղի ունեցել իմքայլական պատգամավորների և ցուցարարների միջև։ Մասնավորապես ակցիայի մասնակիցները ձվեր ու պոմիդորներ են նետել պատգամավորների ուղղությամբ։ Իսկ Սիսակ Գաբրիելյանի և ակցիայի մասնակիցների մեջ ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հայհոյանքներով։
ArmDaily.am-ի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Աժ մոտ տեղի ունեցած միջադեպերով ոստիկանության Արաբկիրի բաժնում Խուլիգանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ինչի շրջանակներում կա 14 բերման ենթարկված անձ։ Կատարվում է քննություն»։
Նա նաև նշեց, որ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար այս պահին ոստիկանություն է բերվել ակցիայի 17 մասնակից։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...