Ստեփանակերտի երեխաները գրաֆիտիի միջոցով կոչ են անում խաղաղություն հաստատել Երկրի վրա
Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները «Յունարմիա» համառուսաստանյան մանկապատանեկան հասարակական շարժման ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են «Յունարմիան՝ Ղարաբաղի մանուկներին» ակցիան:
[792ef42250a40012b0dcf35ab33120e6.jpg]
Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը, ակցիայի ընթացքում տեղի է ունեցել հեռուստակամուրջ Ռուսաստանի 10 քաղաքների' Օրենբուրգի, Կրասնոյարսկի, Զելենոդոնսկի, Կրասնոդարի, Նովոսիբիրսկի, Կալուգայի, Բրյանսկի, Մոսկվայի և Մոսկվայի մարզի դպրոցների աշակերտների եւ պատանիների մասնակցությամբ: Հիմնական ստուդիան գտնվում էր Մոսկվա քաղաքի Յունարմիայի կենտրոնական տանը։
Հեռուստակամուրջի ժամանակ կրասնոդարցի պատանիները Լեռնային Ղարաբաղի երեխաներին են փոխանցել «Խաղաղության գրաֆիտի» էստաֆետը, որտեղ գրաֆիտիստի գլխավորությամբ աշակերտները դպրոցի պատին նկարել են խաղաղությունը մարմնավորող նկար:
Բացի այդ, Ռուսաստանի երեխաները հեռուստակոնֆերանսի միջոցով շնորհավորել են Ղարաբաղի երեխաներին գալիք Ամանորի կապակցությամբ և նրանց փոխանցել 1,5 հազար բացիկ ու 1,2 հազար ամանորյա խաղալիք, որոնք պատրաստել էին իրենց ձեռքերով, իսկ խաղաղապահները յուրաքանչյուր երեխայի դպրոցական հավաքածու և ուսապարկ են նվիրել:
Ստեփանակերտի երեխաները գրաֆիտիի միջոցով կոչ են արել խաղաղություն հաստատել Երկրի վրա:
[8b23c15aeb2f049a09b0ccd7df6a04d0.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...