Մեր անվտանգությունը մեր իսկ հողում այնքան էլ ապահովված չէ. Արցախի բնակչուհու բաց նամակը նախագահ Արայիկ Հարությունյանին
Արցախի բնակչուհի Լուսինե Խաչատրյանը բաց նամակով դիմել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Հարգե՛լի պարոն Հարությունյան, դիմում է ձեզ Կարմիր գյուղի բնակչուհի Լուսինե Խաչատրյանը։
Սույն թվականի դեկտեմբերի 24֊ին ամուսնուս հետ Ստեփանակերտից Կարմիր գյուղ վերադառնալու ճանապարհին ադրբեջանցիների կողմից կրակահերթ է արձակվել մեր ավտոմեքենայի ուղղությամբ։ Միջադեպի արդյունքում բարեբախտաբար չենք տուժել։
Դուք՝ որպես ԱՀ նախագահ, հորդորում էիք մեզ վերադառնալ Արցախ՝ վստահեցնելով, որ Արցախում անվտանգ է, սակայն բազմաթիվ հայտնի ու անհայտ միջադեպերը, որոնք հրահրվում են ադրբեջանցիների կողմից այլ բան են հուշում։
Բացի այդ, նոյեմբերի 9֊ին ձեռք բերված եռակողմ համաձայնագրում նշված է, որ ռուս խաղաղապահները երաշխավորում են արցախցիների անվտանգությունը, սակայն ինչպես ցույց են տալիս իրողությունները, մեր անվտանգությունը մեր իսկ հողում այնքան էլ ապահովված չէ։
Այժմ դիմում եմ ձեզ՝ որպես Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, ի վերջո ապահովվա՞ծ է մեր անվտանգությունը։ Եթե այո, ապա ո՞վ է մեր անվտանգության երաշխավորը։ Ինչպե՞ս վստահ լինենք, որ հաջորդ անգամ զոհ չենք դառնա նման մի միջադեպի»,- նշել է նա:
[a95f8bea56fce7acaaee34eb08ba93d0.png]
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...