Երևանում և Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ:
Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր զոհված հերոսների հիշատակը խնկարկելու համար:
Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին օդապարուկներով լուսավորվելու է երկինքը:
Օդապարուկները անվճար կտրամադրվեն բոլոր ցանկացողներին:
Դեկտեմբերի 31-ին ժամը 21:00-ից հուշահամալիրի տարածքում կբաժանվեն (կարող եք նաեւ ձեր սեփականը բերել)օդապարուկները, իսկ ժամը 22:00-ին այն կբարձրացնենք երկինք(կարող եք նույն ժամին միանալ մեզ տներից):
Թող 2021-ը խաղաղության ու լույսի տարի լինի»:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...