Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի. Վեհափառ Հայրապետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը այսօր Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում մատուցած տարեվերջյան պատարագից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով, որ ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու համացանցում Հայ Առաքելական եկեղեցու հասցեին հնչած բռնի, սպառնալի կոչերին ի պատասխան։
«Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերը և նվիրումը հանդեպ մեր Առաքելական Սուրբ եկեղեցին»,- շեշտեց նա։
Արձագանքելով տեսակետներին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին, Վեհափառ Հայրապետն ընդգծեց. «Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով, և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքը և տեսակետը, և որևիցե կերպ սա չպետք է այլ մեկնաբանություն ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, առավել ևս՝ եկեղեցի։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք համացանցում հարձակումները եկեղեցու վրա ուղղորդվա՞ծ են, Գարեգին Բ կաթողիկոսն ընդգծեց. «Չեմ կարող նման հաստատում կատարել, որովհետև չգիտեմ, թե ովքեր են և ինչ ծավալի հարձակումներ են»։
Այսօր Մայր աթոռում բողոքի ակցիաներ չեն իրականացվել և որևէ միջադեպ չի գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...