Ասում ենք` մենք Նախիջեւանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջեւան. Փաշինյան
Ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն նրբության վրա, որ հայտարարության մեջ ո΄չ Սյունիք, ո΄չ Մեղրի, ո΄չ միջանցք արտահայտություն գոյություն չունի, եւ կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ հստակեցում Ադրբեջան-Նախիջեւան միջանցք տրամադրելու հետ կապված:
Ճշգրտող հարցին, թե այստեղ կա՞ն որոշակի կարմիր գծեր մեզ համար, Փաշինյանը պատասխանեց, որ կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է մեզ համար. «Բայց ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ասել, երեկ օրինակ Վերին Լարսը ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար, եւ սա ծանոթ պատմություն է: Օրինակ եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաեւ երկաթուղային հաղորդակցություն ունենալ եւ Իրանի հետ եւ Ռուսաստանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ նորություն է: Եթե մենք օրինակ Նախիջեւանով գնալու ենք Իրան, մենք ոնց ենք պատկերացնում, մենք ասելու ենք` Նախիջեւանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջեւան, դա հնարավո՞ր է»:
Փաշինյանի խոսքով` ճանապարհի վերահսկողության հարցը հետագա քննարկման առարկա է, ինչպես եւ այլ հարցեր, որոնք հետագայում պետք է լուծվեն եւ ինքը վստահ է, որ կլուծվեն:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...