Առողջապահության նախարարի և ոստիկանության պետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին:
«Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում:
Հուսով ենք, որ նմանատիպ դեպքեր այլևս չեն արձանագրվի, և առանց այդ էլ ծանր աշխատանք կատարող ոստիկանները ստիպված չեն լինի հայտնվել հիվանդանոցում»,-նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՊՆ-ն պարզաբանում է Հադրութի շրջանում մարտերի մասին
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ ռազմական գործողությունների մասին: Հ...
ՊԲ հեռացրել է զոհվածների տվյալների վերջին ցուցակը՝ անճշտությունների պատճառով․ՊԲ
Հարգելի հայրենակիցներ,Դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ:...
ՌԴ և ԿԽՄԿ միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Սիրելի՛ հայրենակիցներ,Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի Միջազ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մար...