Եթե իրադաձություններն այսպես են գնալու, Մեղրին կարող է Հադրութի ճակատագիրն ունենալ. համայնքապետ
Մեր պարտության պրոցեսը չի վերանում, վիճակն ավելի է վատանում։ Ղեկավարության մեղքով ադրբեջանցիները նստել են Մեղրու սահմանագծին։ Նոյեմբերի 9-ին մեր տղերքը հրամանով իջել են Նռնաձորի դիրքերից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։
«Պատրաստ էի հարմարվել և սպասել մինչեւ սթափության ժամանակաշրջանը գար: Ճանապարհ փակելը մեր տեսակը չէ, բայց իրավիճակը լուրջ է։ Հադրութի օրինակը մենք ունենք։ Եթե ՀՀ մնացած տարածքներին այսպես շարունակելու դեպքում սպառնում է Ստեփանակերտի ճակատագիրը, մենք ասոցացվում ենք Հադրութի հետ։ Եթե իրադաձություններն այսպես են գնալու, Մեղրիին սպասվում է նույնը»,- ասել է նա։
Խոսելով նախորդ օրը Սյունիքում տեղի ունեցածի մասին՝ Զաքարյանը նշել է.«Մենք սահմանում ապրող ժողովուրդ ենք, ու մեր խնդիրները պետք է լուծվեն։ Գնացել էինք, որ Սյունիքի սահմանագլխին վարչապետի պատասխանը լսեինք։ 12 ավտոբուս ոստիկանության զորքեր էր բերվել, մարտական տրամադրվածությամբ եկել էին, ու չստացվեց Սյունիքի դարպասների մոտ մեր դիմավորելը»,- ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ ասել է նա։
Համայնքապետը վստահեցրել է, որ իրենք ներկայացնում են բնակչության ճնշող մեծամասնության կարծիքը և չեն ուղղորդվում քաղաքական շահերով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լր...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...