Թուրքիայի ԱԳ նախարարը «ընկերական խորհուրդ» է տվել հույն գործընկերոջը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ գրառմանը։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն մասնավորապես գրել է․
«Սիրելի Նիկո, ահա մի ընկերական խորհուրդ նոր տարվա համար․ Դադարիր օգնություն խնդրել ուրիշներից և վնասել հույն ժողովրդի հեղինակությունը։ Թող 2021 թվականը այնպիսի տարի լինի, երբ մենք, ուղիղ կերպով, անկեղծորեն և լրջորեն խոսելով, արդարացիորեն կքննարկենք մեր տարաձայնությունները»։
Հիշեցենք, որ Դենդիասը գրառման մեջ նշել էր, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս ԵՄ օրակարգ էին բերել Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք սահմանելու հարցը։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին Հունաստանի ԱԳ նախարարը գրել էր․ «ՆԱՏՕ-ի ամբողջականությունը սաբոտաժի ենթարկելու հիմնավորմամբ է ԱՄՆ-ը պատժամիջոց կիրառել Թուրքիայի դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...