Ստեփանակերտում կատարվում են կանաչ գոտու վերականգնման աշխատանքներ
Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Մայրաքաղաքում կանաչ գոտու պահապաններն էլ են արդեն գործի անցել: Ակադեմիկոս Թախթաջյանի անվան «Ստեփանակերտի բուսաբանական այգի» ՓԲԸ աշխատակիցները հետպատերազմյան առաջին օրերից ձեռնամուխ են եղել քաղաքի մաքրման, ծառերի՝ հրետակոծությունից վնասված ճյուղերի հատման աշխատանքներին: Հետո ընդհանուր ծառաֆոնդի երիտասարդացման ու ձևավորման միջոցառումներն են իրականացրել: Այսօր մայրաքաղաքի ծաղկանոցների ու կանաչապատման համար նախատեսված տարածքներն են փխրեցնում, նախապատրաստում տունկին: Զուգահեռ ջերմոցներում սերմերն են հողին պահ տալիս, որ, ըստ ժամանակացույցի, ծաղիկների սածիլները պատրաստ լինեն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում տնկելու համար:
Ի դեպ, Բուսաբանական այգու աշխատակազմը վերջին օրերին համալրվել է նաև մեր տարհանված հայրենակիցներով»:
[99583028db2285a9394f9b7f184b5ce7.jpg]
[7a28e6b786e9e99e4352a6467282cf5c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...