Ռուսական բանակը չի կարող զիջել այլ երկրների բանակներին. Պուտին
«Մենք բոլորս գիտենք, որ պետք է հաշիվ տանք մեզ այն մասին, որ աշխարհի բանակները հսկայական, մեզ հետ անհամեմատելի ռեսուրսներ են ծախսում, որ ապահովեն իրենք գերազանցությունը: Մենք չենք կարող զիջել նրանց ոչնչում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ՊՆ կոլեգիայի նիստում:
Նա հիշեցրել է ժողովրդական խոսքը, որի համաձայն՝ «ամենավատը հետևից հասնելն ու խնդրելն է»: «Եթե մենք կրկին ստիպված չլինենք հասնել, ապա խնդրելու կարիք էլ չի լինի»,- շեշտել է Պուտինը:
Պուտինն ընդգծել է, որ պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրը «երկրի պաշտունակությունն ապահովելն է»: «Այստեղ շատ կարևոր է, որ փոփոխությունների արագությունը գիտատեխնիկական ոլորտում չափազանց բարձր է, շատ կարևոր է ոչինչ բաց չթողնել, ուշադիր հետևել այն ամենին, թե ինչ հնարավորություններ են բացվում զարգացման առնչությամբ: Այո, մենք խոսում ենք, և ես հպարտությամբ կրկնում եմ, որ մենք ունենք այնպիսի սպառազինում, որոնք աշխարհում չկան, առաջին հերթին խոսքը գերձայնային զենքի մասին է»,- հավելել է ՌԴ ղեկավարը:
Այս մասին ասելով՝ Պուտինը հայտնել է «Ավանգարդ» գերձայնային համակարգերը հեռանկարային հրթիռային համալիրներում տեղադրելու մտադրության մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...