Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, իրավունք ունի արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվ Պարգև քահանա Զեյնալյանը հրաժարվեց ձեռքով բարևել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրան դուրս հրավիրեց եկեղեցուց։ Շատերը քահանայի քայլը որակեցին որպես իսկական պատվախնդիր և հայրենիքի ճակատագրով մտահոգ սյունեցու պահվածք, շատերն էլ քննադատեցին, թե քահանան իրավունք չուներ նման վերաբերմունք դրսևորել։
ArmDaily.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվել է, թե արդյոք քահանայի պահվածքում հոգևորականին ոչ հարիր դրսեւորում կար։
«Քահանան, ինչպես և յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, ունի իրավունք արտահայտելու իր քաղաքացիական կեցվածքը՝ տեր կանգնելու իր ազգի վիրավորված արժանապատվության։ Ցավում ենք, որ հետպատերազմյան շրջանում Եկեղեցու կողմից ուղերձներն ու հորդորները մնացել են անպատասխան՝ հանգեցնելով նման ցավալի իրավիճակի, հասարակության մեջ խորացող անհանդուրժողականության և նոր պառակտումների»,-նշել է տեր Վահրամը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...