Հասարակություն

ՊՆ-ն կտրականապես հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները

ՊՆ-ն կտրականապես հերքում է Տավուշի 2 գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները, և թե, իբր, գյուղերն անցնելու են…

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է տարածվող լուրերը, թե հրահանգ է եղել Տավուշի մարզի երկու գյուղերից դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները, և թե, իբր, գյուղերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:

 

«Պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այդ լուրերը՝ մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ չստուգված և կեղծ տեղեկատվություն տարածելուց»,- ասել է Ալթունյանը:

 

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարին հրահանգվել է դուրս բերել զորամիավորման ստորաբաժանումները Տավուշի մարզի երկու գյուղերից, որոնք, իբր, սահմանազատման արդյունքում անցնելու են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250