Հասարակություն

Իրեն երևի զեկուցել են, որ ճանապարհենրը պարզապես անանցանելի են. Կապանի քաղաքապետը՝ Փաշինյանի այցի մասին. ArmDaily

Իրեն երևի զեկուցել են, որ ճանապարհենրը պարզապես անանցանելի են. Կապանի քաղաքապետը՝ Փաշինյանի այցի մասին. ArmDaily
«Իմաստ չուներ իր գալը։ Իրեն երևի զեկուցել են, որ ճանապարհենրը պարզապես անանցանելի են և այնպես են բնակիչները կանգած, որ չեն թողնի անցնել։ Դրանից ելնելով էլ երևի չեկավ Կապան»,- ArmDaily.am-ի հետ…

«Իմաստ չուներ իր գալը։ Իրեն երևի զեկուցել են, որ ճանապարհենրը պարզապես անանցանելի են և այնպես են բնակիչները կանգած, որ չեն թողնի անցնել։ Դրանից ելնելով էլ երևի չեկավ Կապան»,- ArmDaily.am-ի հետ զրուցյում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

 

Փարսյանը նաև նորմալ է համարում, որ համայնքներում կան մարդիկ, ովքեր Փաշինյանին աջակցում են և նշում է, որ զարմանալ դրանից պետք չէ. «Բնականաբար ես կարծում եմ, որ յուրաքանչյուր համայնքում էլ նման աջակիցներ ինքը դեռ ունի, բայց դրանք փոքր մասսա են։ Բայց պետք չէ զարմանալ, որ Սյունիքում նրան աջակիցներ կան, ամեն համայնքում էլ կան։ Իսկ ինչ վերաբերում է քահանայի պահվածքին, դա իր անձնական մոտեցումն էր»։

Նա նշեց, որ այս պահին բնակիչները բացել են ճանապարհները։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Փարսյանը նշեց, որ թշնամու կողմից այնուամենայնիվ շարժ կա։

Անդրադառնալով Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի ձերբակալմանը, Կապանի քաղաքապետը նշեց. «Դեռ ամբողջական տեղեկություն չունեմ, բայց ինչքան գիտեմ նրան ձերբակալել են ապօրինի հավաքներ կազմակերպելու համար։ Սակայն միանշանակ այդ ձերբակալումը կապված էր ոչ թե իրավական կողմը հաշվի առնելու հետ, այլ որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշիյանի այցն առանց խոչընդոտների»։

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250