Դեկտեմբերի 28-ից մեկնարկելու է դպրոցականների ձմեռային արձակուրդը
3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդը կտրվի 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ը ներառյալ: Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ, իսկ երկրորդ դասարանցիները՝ 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 17-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կրթության շարունակականությունն ապահովելու համար կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերն իրականացնել հեռավար ուսուցման ձևով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020 թ. N 09-Ն հրամանի համաձայն: Նախարարությունը վերոնշյալ անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ հաստատության ենթակայության՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:
Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդի տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Անհետ կորած 6 ժամկետային զինծառայող վերադարձան հայրենիք․ԱՀ ԱԻՊԾ
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ ...
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին
Դեկտեմբերի 20-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել զոհված 3 հազար 248 զինծառայողի մարմին:Ըստ Առողջապահութ...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...