Քաղաքականություն

Ուզում ենք գնանք Շուռնուխ. ԼՀԿ-ական պատգամավորները Սյունիքում են

Ուզում ենք գնանք Շուռնուխ. ԼՀԿ-ական պատգամավորները Սյունիքում են
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավորներն այս պահին Սյունիքում են, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք ցանկանում են մեկնել Շուռնուխ։«Մենք ուզում ենք գնանք Շուռնուխ տեսնենք՝…

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավորներն այս պահին Սյունիքում են, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք ցանկանում են մեկնել Շուռնուխ։

«Մենք ուզում ենք գնանք Շուռնուխ տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մենք որպես ընդդիմադիր պատգամավորներ եկել ենք, որպեսզի ձեր կողքին լինենք։ Երեկ գնացել ենք Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։ Հիմա տարբերակներ կան, բայց պետք է բանակցվեն։ Ես չեմ կարող բանակցել, քանի որ ես Կառավարության ներկայացուցիչ չեմ, գործադիր չեմ, վարչապետ չեմ, ԱԳՆ չեմ»,- դիմելով ճանապարհ քաղաքացիներին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն, սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։

«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,- ասաց բնակիչներից մեկը։

 

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ այսօր՝ մինչեւ ժամը 17։00-ն Սյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվում են թշնամուն։

Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ եւ  ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, եւ որ ՀՀ տարածքից որեւէ մետր չի զիջվելու։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250