Հասարակություն

Տիգրան Կարապետյանը հրաժարվում է մանդատից

Տիգրան Կարապետյանը հրաժարվում է մանդատից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրաժարվում է մանդատից:«Հարգելի Սյունեցիներ,Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ…

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրաժարվում է մանդատից:

«Հարգելի Սյունեցիներ,

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:

Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:

Մենք հուսահատվելու իրավունք չունենք:

Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ:

Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:

Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250