Սյունեցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. նրանք անվտանգության երաշխիքներ են ուզում
Սյունիքի մարզի բնակիչները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք իշխանությունից անվտանգության երաշխիքներ են ուզում:
Բնակիչների բողոքի ակցիան պայմանավորված է այն հանգամանքով, որ դեկտեմբերի 18-ի մինչև 17:00-ն Գորիս-Կապան ճանապարհին հարող հատվածում որոշ դիրքեր պետք է ազատվեն: Քաղաքացիներն անվտանգության երաշխիքներ են ցանկանում նշված հատվածում առկա գյուղերի և ճանապարհով երթևեկելու համար:
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար: Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝ ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու:
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր...
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խոր...
Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է
Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հան...
Այսօր բոլոր եկեղեցիներում հոգեհանգիստ կկատարվի նահատակ քաջորդիների համար
Աﬔնայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հո...