Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ. Ոստիկանություն
Սոցցանցերում և զանգվածային լրատվության միջոցներում տարածվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության բաժնի պետ Ջանիկ Մարությանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու վերաբերյալ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից։
Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է։
Ավարտից հետո արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ գնդապետ Ջանիկ Մարությանը նշել է. «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»։
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...