Հասարակություն
Նոր Զելանդիայում ուղղաթիռն ընկել է լողափի մոտ. կան զոհեր
WRed
Նոր Զելանդիայի Հարավային կղզում ուղղաթիռ է կործանվել, որում գտնվում էր հինգ հոգանոց ընտանիք։ Դեկտեմբերի 15-ին The New Zealand Herald-ը հայտնել է, որ երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կղզու արևելյան ափի Կայկոուրա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լողափում:
Բոլոր երեք տուժածները, որոնց թվում կան երեխաներ, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Տեղական ԶԼՄ- ները հստակեցնում են, որ ավիավթարի զոհ են դարձել մեծահասակները ՝ հայրն ու մայրը, իսկ նրանց երեխաները լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոր Զելանդիայի քաղավիացիայի վարչությունը վթարի փաստով հետաքննություն է սկսել։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք
WRed
Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը. ԱՀ ՊԲ
WRed
Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ. ՊՆ
WRed
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
WRed
Ավելին Հասարակություն բաժնից
Առատ տեղումներ են սպասվում՝ ձյան, անձրևի տեսքով․ ջերմաստիճանը կնվազի
Մի խումբ տիկնայք նստացույց են իրականացնելու. Ռուբեն Մելիքյան
5.0