Իրանը դատապարտել է Թուրքիայի դեմ Ամերիկայի սահմանած պատժամիջոցները
Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտում են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ТАСС-ը։
«Պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ի հակվածությունն ու միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կրկին լիարժեք կերպով ցուցադրվեցին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները»,- Twitter-ի իր էջում գրել է արտգործնախարարը։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մարմնի (SSB) նկատմամբ` համաձայն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակահարված տալու մասին» օրենքի (CAATSA) 231-րդ հոդվածի՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ С-400 ԶՀՀ գնելու խոշոր գործարքին գիտակցաբար մասնակցելու համար:
Պատժամիջոցները ներառում են SSB-ի համար ԱՄՆ արտահանման բոլոր լիցենզիաների և թույլտվությունների արգելք, ակտիվները կսառեցվեն, իսկ վիզայի սահմանափակումները կսահմանվեն տարածաշրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրի և SSB-ի 3 այլ աշխատակցի նկատմամբ:
«Միացյալ Նահանգները լիովին պահպանում է CAATSA-ի 231-րդ հոդվածը և չի հանդուրժի ռուսական պաշտպանական և հետախուզական գործակալությունների հետ խոշոր գործարքներ: Ես նաև կոչ եմ անում Թուրքիային անհապաղ լուծել С-400-ի խնդիրը` համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ: Թուրքիան ԱՄՆ-ի գնահատված դաշնակիցն է և տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևոր գործընկերը, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր երկար պատմությունը` հնարավորինս շուտ վերացնելով խոչընդոտը՝ Թուրքիայի զինուժում С-400-ների առկայության տեսքով»,- ասված էր նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...