Ո՞րտեղ կտեղակայվի Ղարաբաղում մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը. BBC
Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ղարաբաղում հրադադարը վերահսկելու համատեղ կենտրոն ստեղծելու վերաբերյալ, սակայն հաաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում: BBC-ին փորձել է տեղեկանալ, թե որտեղ է տեղակայվելու այդ կենտրոնը:
Երկու ադրբեջանցի պաշտոնյա BBC-ին հայտնել են , որ Մոսկվայի հետ բանակցությունների ժամանակ հիմնականում քննարկվել է կենտրոնի տեղակայման վայրի երկու տարբերակ՝ Գյանջայում կամ Բարդայում, սակայն թուրքական կողմը առարկել է Գյանջայում տեղակայմանը, քանի որ այդ քաղաքը չափազանց հեռու է խաղաղապահների հսկողության գոտուց:
Ռուսաստանի և Թուրքիայի ռազմադիվանագիտական շրջանակներում աղբյուրները պարզաբանել են, որ երկու կողմերը պայմանավորվել են դեռևս չհրապարակել կենտրոնի գտնվելու հստակ վայրը, հետևաբար անգամ անանունության պայմաններում լրագրողների հետ զրույցում նրանք հրաժարվել են խոսել հստակ վայրի մասին, սակայն մի քանի հուշում են արել:
Այսպես, Թուրքիայի հատուկ ծառայությունում BBC-ի աղբյուրը, որն անմիջականորեն հետևել է բանակցությունների ընթացքին, հայտնել է, որ այն կտեղակայվի ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքից 15 կմ հեռավորության վրա: Մոտավորապես այդ հեռավորության վրա է գտնվում Բարդա քաղաքը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
Ադրբեջանցիները սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող Տեղ համայնքի ջոկատին. մանրամասներ
Տեղեկություն է տարածվել, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանին միջադեպ է գրանցվել։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում, որը նոր քա...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՊԲ-ն հրապարակել է նահատակված զինծառայողների նոր անուններ
Պաշտպանության բանակը ներկայացրել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների անունները.Պահ...